Ինֆրա

Բնագիտական ճամբար դպրոցականների համար

Ճամբարի նպատակն է մարզերում բնակվող դպրոցականներին հնարավորություն տալ բացահայտելու Հայաստանում զարգացած ու օրեցօր աճող բնագիտական ուղղությունները ու հնարավությունները։ Ճամբարը նախատեսված է լինելու 15-17 տարեկան աշակերտների համար, ովքեր կանգնած են մասնագիտություն ընտրելու առաջ։

Իսկ ինչո՞ւ բնագիտական ճամբար։

2010-ականներ՝  Հայաստանի պետականան մանկավարժական համալսարանի ֆիզիկայի բաժինն ավարտել է 2092 ուսուցիչ, 2020 թվ.՝ 1-ը: Այս տարի վերոնշյալ մասնագիտությամբ ընդունվել է 2, իսկ օրինակ քիմիայի ուղղությամբ 1 ուսանող։  Նույն պատկերն է նաև մյուս բուհերում։ 2021 թվ ԵՊՀ ֆիզիկայի բաժին ընդունվել է 73 ուսանող, 2022 թվական՝ 22 հոգի։

Բնագիտական մյուս ուղղությունները ոչ մի բանով չեն տարբերվում։

Ահա՛ այսպես է զարգանում STEM ուղղությունը Հայաստանում, այնինչ՝ գիտական ոլորտը Հայաստանի զարգացման գրավականներից մեկն է։

Ինչու՞ ունենք այսպիսի իրավիճակ

Դպրոցներում (հատկապես մարզային) բնագիտական առարկաները չեն մատուցվում հավուր պատշաճի, շատ հաճախ մեկ ուսուցիչ դասավանդում է թե՛ քիմիա, թե՛ ֆիզիկա կամ թե՛ մաթեմատիկա և աշխարհագրություն։ Այս ամենին զուգահեռ՝ աշակերտները չեն պատկարեցնում՝ ինչ է իրենց սպասվում որպես գիտնական կամ գիտական ուղղություն ընտրած մասնագետ ու STEM ուղղությունը նույնիսկ չեն էլ ներառում իրենց ընտրության rang-ում։ Արդյունքում՝ բարձրագույն կրթական համակարգիչ դուրս չեն գալիս նոր մասնագետներ, դպրոցներում ուսուցիչներ չեն գտվում․․․ և այսպես անվերջ ցիկլ։

Ինչպե՞ս ուղղել այս ցիկլի վնասված «անիվը»

Մեզ անհրաժեշտ է փոխել պատկերացումները գիտնականի մասին ու ցույց տալ իրականությունը, տալ հնարավորություն բացահայտել ոլորտը։ Ահա ինչու մեր թիմը նախատեսում է ապահովել աշակերտական խմբերի համար STEM ուղղվածության 6-օրյա ճամբարներ իրականացնելու միջոցով, որի ընթացքում մասնակիցները՝

  • կհանդիպեն գիտնականների հետ, կծանոթանան հաջողության պատմություններին,
  • կայցելեն գիտական հաստատություններ՝ իրական փորձերի ականատես լինելու համար,
  • կայցելեն խոշոր լաբորատորիաներ, որոնք ունեն միջազգային կապեր ու դրամաշնորհներ և կստանան հնարավորութուն առաջադրանքների շուրջ աշխատել երիտասարդ գիտնականների կողմից,
  • կմասնակցեն որպես ուկընդիր կիրառական գիտությանը նվիրված ստրատափ մրցույթի ու կլսեն արդեն իսկ իրականացվող նախագծերը։

Ճամբարին աջակցելու համար այցելեք դրամահավաքի էջ։

Լուսանկարը՝ Jeswin Thomas

Հեղինակի մասին

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.