ՄոտիվատորԱշխարհում

Ինչպես սովորել 3D մոդելավորում և շատ գումար վաստակել

Ինչու՞ սովորել 3D մոդելավորում և ինչպես այդ գիտելիքներն օգտագործել մրցակցային լինելու և գումար աշխատելու համար

Տեխնոլոգիայի առաջընթացը և գլոբալիզացումը նորանոր հնարավորություններ են ստեղծում դիզայներների, նկարիչների, ճարտարագետները և բոլոր ստեղծագործող մարդկանց համար։ Ուսումնասիրելով տարբեր ոլորտներ, ինչպիսիք են՝ արդյունաբերությունը, նորաձևությունը, կահույքագործությունը, զարդագործությունը, և այլն, կարելի է նկատել 2D և 3D մոդելավորման աճող պահանջարկը, դերն ու ազդեցությունը։ 

2D  կամ 3D մոդելավորում․ որո՞նք են տարբերությունները

Նախ, հարկավոր է նշել, որ 2D, ինչպես նաև 3D մոդելները, կարող են ստեղծվել  համակարգչային նախագծման ծրագրակազմի (Computer Aided Design) միջոցով՝ առավել արդյունավետ դարձնելու համար աշխատանքների նախագծումը, և գործընթացը։

3D մոդելավորումը և 2D նախագծումը ՏՏ ոլորտի մասնագիտություններից են և նույնքան պահանջված են, սակայն կոնցեպտուալ տարբերություններ ունեն ծրագրավորողների, վեբ և ծրագրաշարերի մշակողների մասնագիտություններից։

Ի տարբերություն երկչափ (2D) պատկերների, որոնք ունեն միայն բարձրություն և լայնություն, եռաչափ (3D) պատկերներն ունեն նաև խորություն։ Երկուսն էլ ծառայում են միևնույն նպատակին՝ փոխանցել լիարժեք ինֆորմացիա դիզայնի վերաբերյալ։ 

Ինչու՞ և ինչպե՞ս սովորել 2D/3D մոդելավորում 

Դիզայներները, նախագծողները, նկարիչները, անհատ ձեռներեցները և այլ մասնագետներ այսօր լայնորեն օգտագործում են 2D և 3D մոդելավորումը՝ իրենց աշխատանքային գործընթացներում։

Ինչու՞ է նախագծման ավտոմատացման համակարգերից օգտվող մարդկանց թիվն աճում, և ինչու՞ ձեռք բերել հմտություններ այս ասպարեզում՝

  • 2D և 3D մոդելավորման գիտելիքները օգնում են ավելի մեծ գործնական հաջողությունների հասնել մի շարք ոլորտներում (գրաֆիկական դիզայն, համակարգչային խաղեր, արդյունաբերություն, անիմացիա և այլն)
  • Ստեղծելով 2D և 3D մոդելներ, ներկայացնելով դրանք տարբեր հարթակներում և վաճառելով, հեղինակները ստանում են եկամուտ
  • 2D և3D մոդելավորումը ընձեռում է ստեղծագործելու ավելի շատ հնարավորություններ, քանի որ այն ավելի քիչ ժամանակ է պահանջում դիզայնն իրագործելու և պարամետրիզմի միջոցով փոփոխություններ կատարելու համար
  • 2D և 3D մոդելավորումը թույլ է տալիս թիմերին դարձնել հաղորդակցումն առավել արդյունավետ 

2D և 3D մոդելավորման առցանց ծրագրերը և գործիքակազմերը թույլ են տալիս պատվիրատուներին, նախագծողներին, և դիզայներներին մասնակցել աշխատանքային գործընթացներին միաժամանակ, այսպիով դարձնելով հաղորդակցումն առավել արդյունավետ։  

  • 3D մոդելավորումը թույլ է տալիս ստեղծել առավել իրատեսական և դետալային պատկերներ 

Ժամանակակից արդյունաբերությունն անհնար է պատկերացնել առանց համակարգչային նախագծման ծրագրակազմի միջոցով ստացված պատկերների։ Արտադրական արդյունաբերության վերլուծություններ տրամադրող հարթակ Thomas-ը հաղորդում է՝ 

  • CAD-ի միջոցով ստեղծված մոդելները վիզուալիզացիայի շնորհիվ ապահովում են 2.5 անգամ ավել վաճառք, քան, երբ ինֆորմացիան հաղորդվում է տեքստի միջոցով։
  • Դիզայերների 89%-ը նախընտում է դետալներ գնել այն արտադրողներից, ովքեր ներկայացնում են օնլայն CAD մոդելներ։
  • Բիզնեսների 88%-ը գնում է ապրանքը՝ դրա վերջնական տեսքը տեսնելուց հետո
  • Դիզայներների 94%-ը օգտագործում է նույն մոդելը հետագա նախագծերի համար

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երբ CAD մոդելն ուղեկցվում է այլ մարկետինգային էլեմենտներով, ինչպիսին են՝ տեքստային նկարագրություններն ու մոդելի օգտագործման օրինակները, դրանց ներբեռնման հնարավորությունն էապես աճում է։ 

3D մոդելավորման ծրագրեր

Սկսել սովորել 3D մոդելավորում այժմ հեշտ է և հասանելի։ Կախված սովորելու նպատակից և գիտելիքների աստիճանից՝ կան տարբեր ուսուցողական նյութեր ևդասընթացներ, այդ թվում՝ օնլայն, որոնք կօգնեն հասկանալ ինչպես են աշխատում մոդելավորման գործիքներն ու սկսել օգտագործել դրանք։ Հայտնի համակարգչային նախագծման և 3D Մոդելավորման ծրագրերից են՝ AutoCAD-ը, SketchUp-ը, FreeCAD-ը,  BeeGraphy-ն, SolidWorks-ը, Rhino-ն և այլն։

3D մոդելավորող

3D մոդելավորումը օգնում է առարկաներն ավելի մանրամասն ներկայացնել՝ հաղորդելով իրատեսական, տեխնիկական դետալներ։ Լուսանկարը՝ PixMeta Studio


Թե մեդելավորման ո՞ր ուղղությունն ընտրել կախված է սովորողի նպատակից և նախասիրություններից։ 

2D մոդելավորումը մեծ դեր է խաղում արտադրանքների ներկայացման, և շարժական գրաֆիկայի նախագծերի մեջ։ Երկչափ պատկերները լայնորեն օգտագործվում են գովազդի, խաղերի ստեղծման, մարկետինգի, և այլ ոլորտներում։ Դրանք թույլ են տալիս ընդհանուր պատկեր կազմել առարկաների մասին։

3D մոդելավորումն օգնում է առարկաներն ավելի մանրամասն ներկայացնել՝ հաղորդելով իրատեսական, տեխնիկական դետալներ։ Եռաչափ պատկերները նաև հիանալի համադրվում են այլ ժամանակակից տեխնոլոգիաների հետ՝ ինչպիսիք են վիրտուալ իրականությունը և խաղային հարթակները։ Սա ընձեռում է հաղորդակցման, և վերլուծության  յուրահատուկ հնարավորություն թվային հարթակներում։ 

Օգտագործելով նորարական տեխնոլոգիաներ՝ ինչպես փորձառու մասնագետները, այնպես էլ սկսնակները կարող են ստեղծել մոդելներ և վաճառել դրանք։

Ի՞նչ դեր ունի պարամետրիզմը CAD մոդելավորման մեջ ինչպե՞ս սովորել և կիրառել այն 

Պարամետրիզմի օգտագործումը մոդելավորման մեջ, նաև՝ մոդելներ ստեղծել սովորելու ճանապարհին ունի մի շարք առավելություններ։ Պարամետրային ձևավորումը (parametric design) ալգորիթմական մտածողության վրա հիմնված գործընթաց է, որը հնարավորություն է տալիս արտահայտել պարամետրեր և կանոններ, որոնք միասին սահմանում, կոդավորում և պարզաբանում են դիզայնի մտադրության և դիզայնի արձագանքի միջև կապը:

Պարամետրիկ մոդելավորման հիմքում ալգորիթմերն են, որոնք գործում են համակարգչային նախագծման ծրագրակազմերում։ Հեղինակները ստեղծում են նախնական մոդելը՝ սահմանելով որոշակի անհատականացված պարամետրեր, որոնց փոփոխությունների արյդունքում հետագայում կարելի է ստանալ այլ չափաձևումներով և հատկություններով մոդելներ։

Պարամետրիկ (ալգորիթմիկ) մոդելավորման միջոցով հնարավոր է՝

  • Միաժամանակ ստեղծել և ուսումնասիրել բազում դիզայներական տարբերակներ։
  • Ստանալ նախատեսված արդյունքը առավել կարճ ժամանակահատվածում և ներկայացնել այն ցուցադրության:
  • Ստեղծել պատրաստի փորձնական մոդելներ և արտադրական նմուշներ՝ 3D սարքերով, և համակարգչային թվային կառավարման մեքենաներով (CNC) տպելու համար։

Վերջին տարիներին մեծ պահանջարկ են վայելում պարամետրիկ դիզայներական գործիքները, ինչը կապված է արտադրական գործընթացների բազմազանության, նախագծման ոլորտում տարաբնույթ նորարարությունների անհրաժեշտության և արտադրության մեջ օգտագործվող սմարթ տեխնոլոգիաների առաջընթացի հետ։

Շարունակելի․․․

— Advertisement on InTech.am —

 

About author

Van Aragast is a content writer from Austria based in Yerevan, Armenia. Van mainly writes articles related to technology business, startups and investments in innovations.
Worth reading...
ՏՏ կրթություն և մասնագիտական կենտրոններ Հայաստանում