ԿենսակերպՀայաստան հայ-թեք

Վիդեոբլոգերները՝ կենսակերպի և գաջեթների մասին, որոնք օգնում են պահպանել թոփ դիրքերը

«Վիրուսային դառնալը հեշտ է, շատ ավելի բարդ է դառնալ մեկը, ում ուզում են լսել և հետաքրքիր է հետևել»: Վիդեոբլոգերներն՝ առօրյայի և գաջեթների մասին, որոնք օգնում են պահպանել թոփ դիրքերը:

Գալիս է մի պահ, երբ ցանկացած`նույնիսկ ամենահետաքրքիր աշխատանքը վերածվում է առօրյայի: Անգամ բլոգերի աշխատանքը, ով ճամփորդում է ամբողջ աշխարհով և հանդիպում արտասովոր մարդկանց: Մենք զրուցել ենք երկու թոփ քոնթենթ-մեյքերների հետ Հայաստանից և իմացել, թե կարելի է արդյոք հոգնել անսահման արկածներից և ինչպես կարելի է հաճելի դարձնել սցենարի բազմաթիվ վերաշարադրումները, նույնատիպ նկարահանումները, տեսանյութերի մոնտաժն ու հրապարակումները։


Հոդվածը կարող է պարունակել գովազդային բովանդակություն։

Համլետ Առաքելյան – հեռուստա և ռադիոհաղորդավար, ով ունի 30 հազար բաժանորդ, ում համար աշխարհը տեքստ է, որն ինքն է ստեղծում:

Եկեք միանգամից պարզաբանենք, Instagram-ի ձեր վիդեոբլոգն աշխատա՞նք է:

Hamlet Arakelyan - a videoblogger from ArmeniaԵս բլոգի վարումը համատեղում եմ հիմնական աշխատանքիս հետ՝ որպես գրող ու հեռուստա և ռադիոհաղորդավար, և ինձ թվում է, որ այս երկու եզրերը հիանալի կերպով համալրում են միմյանց: Մանկուց աշխատում եմ մեդիաոլորտում, այդ պատճառով «ինձ համար սովորական բան է լինել հանդիսատեսի առջև»: Միակ տարբերությունն այն է, որ սոցցանցերում մարդիկ իրադարձություններին հետևում են փոքր էկրանով (ծիծաղում է): Իմ Instagram-ում բեմադրված որևէ բան չկա, այնտեղ ես իրական եմ՝ առանց ֆիլտրերի: Ես բախտավոր եմ, իմ կյանքում ամեն օր տեղի են ունենում բազմաթիվ իրադարձություններ, որոնց մասին կարող եմ և ուզում եմ պատմել բլոգում: Ինձ համար դա մարդկանց հետ հաղորդակցվելու միջոց է, նոր գաղափարների և փորձի աղբյուր:

Սոցցանցերում հայտնի դառնալը հանկարծակի՞ էր 

Վիրուսային դառնալը հեշտ էր, բայց մեծ ջանք պահանջվեց, որպեսզի դառնամ այն մարդը, ով կամ հիմա, ում ուզում են լսել և հետաքրքիր է հետևել: Դուք կարող եք տարիներ շարունակ ստեղծել որակյալ կոնտենտ, իսկ հետո կստեղծեք մի հասարակ տեսանյութ, մի դրվագ, որին մարդիկ կարձագանքեն, և, ահա, մեծ թվով բաժանորդներ արդեն հետաքրքրված են և ուզում են ավելի շատ բան տեսնել ձեր մասին:

Ի՞նչն է ձեզ ոգեշնչում և օգնում շարունակել առաջ ընթանալ:

Իմ գլխավոր ինսայթն է` պետք է լինել այնպիսին, ինչպիսին կաս: Մարդիկ կսիրեն ձեզ կամ չեն սիրի, բայց եթե դուք հավատարիմ մնաք ինքներդ ձեզ,  ձեր շուրջ կհավաքեք համախոհների, որոնք կաջակցեն ձեզ բոլոր նախաձեռնություններում: Եվ կփոխանցեն հենց այն վառելիքը, ազդակը, որը թույլ չի տալիս կանգնել: Դա ինչպես կյանքում է, պարզապես՝ առցանց:

Կյանքն ինչպես որ կա, իմ ոգեշնչումն է: Ես սիրում եմ կյանքը, ինձ դուր է գալիս իմ փորձն այս մոլորակում, և ես հուսով եմ, որ կկարողանամ փոխանցել այդ զգացողությունն իմ բլոգի միջոցով: 

Եվ, իհարկե, ընթերցել, ընթերցել և ընթերցել: Այստեղից ևս ոգեշնչվում եմ: Տեսնում եմ աշխարհը՝ որպես տեքստ (այս մասին գրված է իմ Instagram-ի Bio-ում :D), սիրում եմ ընկղմվել պատմությունների մեջ, ինչպես նաև ստեղծել և պատմել դրանք: Իմ էջում կգտնեք ինչպես իմ, այնպես էլ սիրելի հեղինակների բազմաթիվ բանաստեղծություններ և մեջբերումներ:

Ձեր կոնտենտը դժվար է համարել «տիպիկ» կամ «թրենդային»: Ձեր կարծիքով, ինչո՞վ է այն գրավում լսարանին:

Իմ տեսանյութերում սովորաբար պատասխանում եմ պատահական հարցերի և փիլիսոփայում եմ կյանքի մասին: Մարդկանց դուր են գալիս նման տեսանյութերը, քանի որ անակնկալի էֆեկտ կա: Երբեք չգիտես, թե ինչ է մտածում մարդն այս կամ այն խնդրի մասին, բայց նրա մտքերը կարող են անսպասելիորեն արձագանքել ձերի հետ և ստեղծել կապ: Դուք կզգաք, որ միայնակ չեք: Կա ևս մեկը, ով մտածում կամ գործում է ձեր պես: 

Իմ կոնտենտի գաղափարները բխում են կենսական հարցերից և ամենօրյա փորձից: Միշտ կարելի է գտնել սնունդ մտորումների համար, եթե հայեցողական ես:

Կոնտենտի առումով միշտ մեծ ուշադրության են արժանանում գաղափարները, ավելի հազվադեպ՝ տեխնիկական մասը: Որքանո՞վ է այն կարևոր ձեզ համար:  

Շատ կարևոր է: Իմ արածի մեծ մասը կապված է ընթերցանության և գրելու հետ, այդ պատճառով ես պարզապես չեմ կարողանում ապրել առանց որոշ գաջեթների, օրինակ՝ MacBook Air-ի և iPhone-ի: Իսկ ականջակալներն ավելացնում են երաժշտություն և տրամադրում աշխատելու: Իսկ դա, կարելի է ասել, գործի կեսն է՝ ընթանալ տրամադրության ռիթմով:

Հաջողակն վիդեոբլոգինգի գրավականը

Ո՞ր  ֆունկցիաների շնորհիվ են այս սարքերը դարձել անփոխարինելի աշխատանքում և բլոգինգում:

Այն, թե ինչպես են սարքերն իրար հետ փոխկապակցված աշխատում: MacBook Air-ի և iPhone-ի փոխկապակցումն ամենահարմար ֆունկցիաներից մեկն է բազմապլան խնդիրներ կատարելու համար: Ես սովորաբար ամեն ինչ նկարահանում և ձայնագրում եմ հեռախոսով, իսկ հետո ֆայլերը տեղափոխում եմ նոութբուք՝ հետագա աշխատանքի համար: Բացի այդ, դուր է գալիս, թե Apple Notes հավելվածի շնորհիվ որքան արագ կարելի է կիսվել տեքստերով տարբեր դիվայսներում և զուգահեռ աշխատել: Apple-ի տեխնիկայի օգտակար ֆունկցիաներից է նաև Continuity-ն, որն օգնում է չծախսել ժամանակ բոլոր դիվայսներում միևնույն ֆայլը պահպանելու վրա: Օրինակ, սկսել ես տանը նոութբուքի վրա սցենար գրել, բայց ստուդիա գնալու ճանապարհին ուզում ես շտկումներ կատարել, պետք չէ կանգնել և նստել, ամեն ինչ կարելի է խմբագրել iPhone-ով:

Հարմար է նաև այն, որ MacBook Air-ը շատ երկար է աշխատում առանց լիցքավորման: Երբ ամբողջ օրը վազքի մեջ եմ, կարող եմ չանհանգստանալ՝ փնտրելով վարդակ:

Blogger with a laptopԻնչու՞ եք ընտրել հենց այս նոութբուքը։

Իմ առաջին MacBook -ը գնելուց հետո կյանքս դարձավ առավել արդյունավետ: Դա իսկապես այդպես է: Երբեք չեմ վերադառնա որևէ այլ սարքի: Այն ոճային է, երկարակյաց, արագ և թեթև: Իմ նոութբուքն ամենուր ինձ հետ է, և ես չեմ զգում, որ պայուսակումս ինչ-որ ծանր իր կա: Բացի այդ, Apple-ի բոլոր պրոդուկտները, ինչպիսիք են MacBook Air-ը և AirPods Max-ը, ունեն լակոնիկ և ճանաչելի դիզայն: Դրանք շատ լավ համադրվում են իմ կերպարի հետ և համապատասխանում զգեստապահարանիս:

Եվ վերջինը: Մեկ հնարք նրանց համար, ովքեր ցանկանում են նկարահանել թոփային տեսանյութ:

Կա մի հնարք, որը սկսել եմ վերջերս օգտագործել՝ iPhone-ի հետևի տեսախցիկով 0.5 ձևաչափով նկարահանումն է, ինչից հետո տեսանյութը հրապարակում եմ stories-ում: Կարծում եմ՝ դա շատ գրավիչ է և թույլ է տալիս բաժանորդներին ավելի լավ հասկանալ, թե որտեղ եք գտնվում:

Եվս մի կարևոր պահ՝ երբեմն լավագույն ճանապարհն ամենապարզն է: Կարող եք օրեր շարունակ պատրաստվել և ստեղծել հատուկ կոնտենտ, որը պարտադիր չէ, որ կառաջացնի գրավվածություն, բայց երբեմն չնախապատրաստված նյութերը դառնում են թոփային: Ես հասկացել եմ, որ պարզությունը միշտ հաղթում է:

Ագնես Խերանյան – lifestyle բլոգեր, ով սիրահարված է կյանքին, 67 հազար բաժանորդ

Դու Հայաստանում առաջիններից էիր, ով սկսեց զարգացնել վիդեոբլոգը: Քեզ հաջողվե՞լ է հոբբին վերածել կյանքի գործի:

Բլոգս սկսել եմ շուրջ 6 տարի առաջ: Քանի որ Հայաստանում առաջին վիդեոբլոգերներից էի, ինձ հեշտ էր նկատել: Բայց այն ժամանակ այնքան էլ թրենդային չէր բլոգ վարել: Իրական չէր գումար վաստակել կոնտենտով և զարգանալ: Մինչև անցած ամառ աշխատում էի Picsart-ի թիմում, դա իմ հիմնական աշխատանքն էր, հիմա, վերջապես, ամբողջությամբ կենտրոնացած եմ իմ բլոգի վրա, ամեն ինչ անում եմ, որպեսզի այն զարգանա և դառնա ավելի լավը (ժպտում է):

Lifestyle բլոգը միշտ ինչ-որ դրական էմոցիաների մասին է: Հե՞շտ է ամեն օր ուժ և ոգեշնչում գտնել թրենդային կոնտենտ ստեղծելու համար:

Եթե բաժանորդներից հարցնեք, թե ինչով եմ զբաղվում, ամենայն հավանականությամբ կլսեք ինչ-որ բաներ unpacking տեսանյութերի, ճամփորդությունների և բյութի փորձերի մասին: Բայց իմ բլոգը միայն դրա մասին չէ: Ես չէի էլ պատկերացնում, որ այդքան դժվար կլինի ուրիշների հետ կիսվել սեփական կյանքով, լինել ազնիվ, իսկ դա նշանակում է նաև ցույց տալ սեփական թուլությունները:

Ագնես Խերանյան - վիդեոբլոգեր

Քաոսային ժամանակներում հեշտ չէ ստեղծել ամենօրյա կոնտենտ: Այդ պատճառով իմ բլոգում ես հաճախ խոսում եմ հոգեկան առողջության, կանանց իրավունքների, սոցիալական հավասարության մասին, այն մասին, ինչն իսկապես ինձ հուզում է և կարևոր է լուսաբանել իմ երկրում: 

Ինչ վերաբերում է ոգեշնչմանը, ինձ ուրախացնում են նոր հանդիպումները, իմ մտերիմները, ինչպես նաև ճամփորդությունները, առանց որոնց կյանքս չեմ կարող պատկերացնել: Ազատ ժամանակ սիրում եմ դիտել դետեկտիվ սերիալներ ներքին վերալիցքավորման համար և զբաղվել հետազոտություններով՝ ուսումնասիրել կոնտենտ ամբողջ աշխարհում և գտնել նոր գաղափարներ մարդկանց կյանքում: Հատկապես ոգեշնչում և ինքնավստահություն են ներշնչում իմ հասակակիցները, ովքեր արդեն հասել են որոշակի բարձունքների իրենց կարիերայում: Իսկ եթե այդ հաջողակ մարդիկ նաև բլոգերներ են, նրանք դառնում են ոչ միայն մոտիվացիայի աղբյուր, այլև հուշաթերթիկ սոցցանցերի թրենդերի աշխարհում:

Իսկ ի՞նչ դիվայսներ են հարկավոր կոնտենտ ստեղծելու համար: Կարող եք կազմել գաջեթների թոփ եռյակ, առանց որոնց չեք կարող պատկերացնել ձեր աշխատանքը:

Մանկուց տեխնիկայի հետ «դու»-ով եմ խոսում: Նախկինում զբաղվում էի տեսանյութերի մոնտաժով, հետո ռեժիսուրայով, այնպես որ առանց որակյալ գաջեթների կյանքս պարզապես չեմ պատկերացնում: Պրոֆեսիոնալ մակարդակում աշխատանքի համար օգտագործում եմ Apple-ի պրոդուկտները, հատկապես իմ MacBook Air-ը: Շատ եմ ճամփորդում, և նման թեթև նոութբուքը շատ հարմար է դնել ուսապայուսակում և ցանկացած պահի հանել ու սկսել աշխատել: Այն բարակ է, արագ, օգտագործման ընթացքում չեմ հիշում մի պահ, որ դանդաղել է կամ «կախել», իսկ դա իսկապես հիասքանչ զգացողություն է: Եթե կազմենք գաջեթների թոփ, առանց որոնց կյանքս չեմ պատկերացնում, ապա դա միանշանակ iPhone-ն է, MacBook-ն ու ականջակալները: Այո, կատարյալ տրիո` կոնտենտ ստեղծելու և երաժշտություն լսելու համար:

Նման տրիոն բավարա՞ր է կոնտենտ ստեղծելու համար։

Օգտագործում եմ իմ iPhone 12 Pro-ն Instagram-ի Reels-ի տեսանյութեր նկարահանելու և խմբագրելու համար, իսկ MacBook Air-ը՝ Youtube-ի նախագծերի և փաստաթղթերի հետ աշխատելու համար: Ականջակալներն էլ օգնում են ամողջովին ընկղմվել աշխատանքի մեջ կամ, հակառակը, ցրվել՝ դիտելով ֆիլմ կամ լսելով երաժշտություն: Այնպես որ այս երեք գաջեթներն ընղգրկում են կոնտենտի ստեղծման ողջ գործընթացը՝ գաղափարի որոնումից մինչև Instagram-ում տեսանյութի եզրափակիչ հրապարակում:

Որպես Apple-ի տեխնիկայի ակտիվ օգտատեր՝ կիսվեք հնարքներով, որոնք օգնում են աշխատանքում և որոնց մասին, ըստ ձեզ, շատերը կարող են պարզապես չիմանալ:

Օ ՜, իհարկե: Եթե միաժամանակ ունեք և′ MacBook, և′ iPad, կարող եք օգտագործել դրանք որպես անեզր էկրան: Ինձ շատ է դուր գալիս այս ֆունկցիան: Բացի այդ, Apple-ի տեխնիկայով հավես է անել տարբեր տեսակի սքրինշոթեր՝ վիդեո/ֆոտո, լիաէկրան ռեժիմ, էկրանի՝ ձեր նախընտրած հատվածը և այլն, պարզապես գուգլեք և հեշտացրեք ձեր կյանքը: Եվս մի փոքրիկ, հաճելի հնարք՝ պարզապես սեղմեք Ctrl + Command + Space և կտեսնեք էմոջի բարը: Փորձե′ք:

Գովազդային հատված

Այժմ MacBook Air M1-ը կարելի է ձեռք բերել իջեցված գնով՝ սկսած 429 900 դրամից: Նաև հասանելի է ապառիկ տարբերակով՝ 36 ամսով https://www.zigzag.am/ կայքում:

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.
Worth reading...
Silicon Mountains: Armenia