Հայաստան հայ-թեքՄիջոցառումներ

Google Developer Group (GDG) Երևանյան համայնքը կազմակերպում է 10-րդ ամենամյա DevFest 2023 կոնֆերանսը

Google Developer Group (GDG Yerevan) Երևանյան համայնքը կազմակերպում է 10-րդ ամենամյա DevFest 2023 կոնֆերանսը, որը տեղի կունենա հոկտեմբերի 21-ին Holiday Inn Yerevan – Republic Square IHG հյուրանոցի Արտաշատ սրահում։

The official poster of DevFest Armenia 2023 tech conference by GDG Yerevan community

The official poster of DevFest Armenia 2023 tech conference by GDG Yerevan community

Հայաստանում GDG Yerevan համայնքը DevFest տեխնոլոգիական միջոցառումները կազմակերպում է սկսած 2012 թվականից: Այս տարի տեղի կունենա DevFest 10-րդ հոբելյանական միջոցառումը։

DevFest Armenia 2023-ը հերթական տեխնոլոգիական միջոցառում չէ, այն տեխնոլոգիական նորարարության, գիտելիքների փոխանակման և համայնքի կառուցման տասնամյակի կարևոր իրադարձություն է:

Միջոցառման շրջանանկներում ելույթներ կունենան բանախոսներ ինչպես տեղական ընկերություններից, այնպես էլ արտասահմանից հրավիրված հյուրեր, ովքեր կներկայացնեն թեմաներ կապված Android-ի, տեղեկատվական տեխնոլոգիաների շուկաների, վիրտուալ և լրացված իրականության (AR & VR), Google Cloud հարթակի, Google Workspace-ի, Angular JS-ի և այլ տեխնոլոգիական ուղղվածությունների հետ։

Տեխնոլոգիաների հզորացման տասնամյակ

DevFest Armenia-ն վերջին 10 տարիների ընթացքում եղել է շարժիչ ուժ տեխնոլոգիական լանդշաֆտի ձևավորման գործում: Խոսքը միայն տեխնոլոգիայի մասին չէ. այն գիտելիքի, նորարարության և համագործակցության հիման վրա բարգավաճող համայնքի խթանման հարթակ է, որը հնարավորություն է տալիս մասնակիցներին կիսվել իրենց գաղափարներով, ստեղծել նոր ծանոթություններ և շփվել գաղափարակից մասնագետների հետ։

DevFest Armenia 2023 կոնֆերանսի մասնակցությունը անվճար է։ Մասնակիցների գրանցումը կշարունակվի մինչև 2023 թ․ հոկտեմբերի 20-ը։ Գրանցվելու համար մասնակիցները պետք է լրացնեն գրանցման ֆորման այստեղ։ Միջոցառման օրակարգը և այլ մանրամասներ հասանելի են պաշտոնական կայքում՝ devfest.am:

Devfest միջոցառումներն ամբողջ աշխարհում խրախուսվում և հովանավորվում են Google ընկերության կողմից: 2023-ի հայաստանյան DevFest Միջոցառմանը աջակցում են նաև SADA, VOLO, Adobe Armenia, Ամերիաբանկ, EPAM Armenia ընկերությունները` որպես գլխավոր գործընկերներ։ Միջոցառման մեդիա գործընկերն է intech.am տեխնո-հարթակը։

Նախորդ տարիներին տեղի ունեցած DevFest Միջոցառումների մասին կարող եք ծանոթանալ այս էջերում՝
DevFest Armenia 2021, DevFest Armenia 2019, DevFest Armenia 2017

 

 

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.
Worth reading...
DevFest Armenia 2023: Yerevan hosts the 10th annual tech conference