Հայաստան հայ-թեքՄիջոցառումներ

Ինժեներական շաբաթ 2022 – սեպտեմբերի 23-25

Երկար սպասված «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2022» տեխնոլոգիական միջոցառման մեկնարկը համարում ենք պաշտոնապես տրված: Հանդիպելու ենք սեպտեմբերի 23-ից 25-ը Երևանում և Վանաձորում:

Հայաստանում ճարտարագիտության ոլորտի միջոցառումների այս ամենամաընդգրկուն շարքի նպատակն է լայն լսարանին ներկայացնել ոլորտի վերջին ձեռքբերումները և խթանել համայնքի զարգացումը:

Այս տարի «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2022» միջոցառումը նվիրված կլինի, մասնավորապես, տիեզերական հետազոտություններին ու դրանց նպաստող ժամանակակից ինժեներական լուծումներին։

Armenia Engineering Week 2022

Armenia Engineering Week 2022


Ճարտարագիտական ամենավառ ու բազմաֆորմատ միջոցառումների ընթացքում սպասվում է՝

Օր 1, սեպտեմբերի 2️⃣3️⃣ Երևան, Կամերային Երաժտության տուն

▪️ Հիմնական զեկույցներ՝ իրական ինժեներական լուծումների ցուցադրությամբ
▪️ Թեմատիկ ելույթներ
▪️ Նոր նախաձեռնությունների ներկայացում
▪️ Փորձի փոխանակում և նեթվորքինգ

Օր 2, սեպտեմբերի 2️⃣4️⃣ Երևան, Ինժեներական քաղաք

▪️ Ինժեներական ցուցահանդես
▪️ «Ծանոթություն ինժեներությանը» գոտի, որտեղ կգործի նաև աշխատանքի տոնավաճառ
▪️ «Ճարտարագիտություն և մշակույթ» խորագրով աշխատաժողովներ
▪️ Փակ թեմատիկ քննարկումներ՝ կիսահաղորդչային, էլեկտրոնիկայի, մեքենաշինության, տիեզերական, ծրագրային ապահովման և այլ թեմաներով
▪️ Շրջայց «Տիեզերքի», «Գիտության և տեխնիկայի» թանգարաններ և Ինժեներական քաղաքի արտադրամաս

Օր 3, սեպտեմբերի 2️⃣5️⃣ Վանաձոր, Վանաձորի տեխնոլոգիական կենտրոն

Թռիչք ենք կատարում Վանաձոր՝ դեպի «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2022»-ի մասնագիտական քննարկումների ամփոփիչ միջոցառում։ Երրորդ եզրափակիչ օրվա ընթացքում կլինեն նաև․
▪️ Գիտությանը, կրթությանն ու արդյունաբերությանը նվիրված պանելային քննարկումներ
▪️ Էներգետիկ ռոք համերգ

Հայաստանյան ինժեներական մտքի այս հրավառության մասնակիցը դառնալու համար գրանցվեք այս հղումով։
Մուտքն ազատ է, իսկ գրանցումը՝ պարտադիր։

«Հայաստան – Ինժեներական շաբաթ 2022»-ը կազմակերպվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժիներական ասոցիացիայի կողմից՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, PMI Science-ի, Նեյշընըլ Ինսթրումենթսի (NI), Ինժեներական քաղաքի (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնի (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնության (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնի հետ համագործակցությամբ։

— Advertisement on InTech.am —

 

About author

Van Aragast is a content writer from Austria based in Yerevan, Armenia. Van mainly writes articles related to technology business, startups and investments in innovations.