Միջոցառումներ

Ապագայի նախատիպը Նոյեմբերյանում

2022թ․ 20-21-ին ProtoLab տեխնոինժեներական լաբորատորիան իր կազմավորման 1-ամյակի կապակցությամբ կազմակերպում է «Ապագայի նախատիպը» միջոցառումը Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում:

Միջոցառման կազմակերպմամբ Պրոտոլաբ ընկերությունն ակնկալում է՝

  • Ունենալ մեր դերը Հայքում ՏՏ համայնքի զարգացման գործում,
  • Երիտասարդության մոտ բարձրացնել սերն ու հետաքրքրվածությունը տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ,
  • Կառուցել և ամրապնդել մեծ ցանց Հայքի ամբողջ սահմաններով:

Միջոցառմանը կարող են մասնակցել այն մարդիկ, ովքեր`

  • Ունեն սովորելու մեծ ցանկություն,
  • Պատրաստ են իրենց ստացած գիտելիքներն օգտագործել ի նպաստ բոլորիս կայուն ապագայի,
  • Երբեք ու երբեք չեն վախենում նոր բաներ փորձելուց և կիրառելուց

  • Օգոստոսի 20-21
  • Ք. Նոյեմբերեան` մշակոյթի կենտրոն
  • Սկիզբը՝ 12:00

Միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել այս ձևը՝https://forms.gle/DVw5grwhHEjX1v5W6

ProtoLab-ը 3D տպագրության և ռոբոտատեխնիկայի լաբորատորիա է, որը հիմնադրվել է 2020 թվականին Հայաստանի սահմանամերձ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում։ Այն հիմնադրվել է 16 տարեկան երիտասարդների կողմից։ Իսկ գաղափարը ծնվել է ԱրՄաթ ինժեներական լաբորատորիա այցելության ընթացքում։

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.
Worth reading...
STARMUS փառատոն – գիտության և տեխնոլոգիաների մեգատոն Հայաստանում