Ճամբարի նպատակն է մարզերում բնակվող դպրոցականներին հնարավորություն տալ բացահայտելու Հայաստանում զարգացած ու օրեցօր աճող բնագիտական ուղղությունները ու հնարավությունները։ Ճամբարը նախատեսված է լինելու 15-17 տարեկան աշակերտների համար, ովքեր կանգնած են մասնագիտություն ընտրելու առաջ։
Իսկ ինչո՞ւ բնագիտական ճամբար։
2010-ականներ՝ Հայաստանի պետականան մանկավարժական համալսարանի ֆիզիկայի բաժինն ավարտել է 2092 ուսուցիչ, 2020 թվ.՝ 1-ը: Այս տարի վերոնշյալ մասնագիտությամբ ընդունվել է 2, իսկ օրինակ քիմիայի ուղղությամբ 1 ուսանող։ Նույն պատկերն է նաև մյուս բուհերում։ 2021 թվ ԵՊՀ ֆիզիկայի բաժին ընդունվել է 73 ուսանող, 2022 թվական՝ 22 հոգի։
Բնագիտական մյուս ուղղությունները ոչ մի բանով չեն տարբերվում։
Ահա՛ այսպես է զարգանում STEM ուղղությունը Հայաստանում, այնինչ՝ գիտական ոլորտը Հայաստանի զարգացման գրավականներից մեկն է։
Ինչու՞ ունենք այսպիսի իրավիճակ
Դպրոցներում (հատկապես մարզային) բնագիտական առարկաները չեն մատուցվում հավուր պատշաճի, շատ հաճախ մեկ ուսուցիչ դասավանդում է թե՛ քիմիա, թե՛ ֆիզիկա կամ թե՛ մաթեմատիկա և աշխարհագրություն։ Այս ամենին զուգահեռ՝ աշակերտները չեն պատկարեցնում՝ ինչ է իրենց սպասվում որպես գիտնական կամ գիտական ուղղություն ընտրած մասնագետ ու STEM ուղղությունը նույնիսկ չեն էլ ներառում իրենց ընտրության rang-ում։ Արդյունքում՝ բարձրագույն կրթական համակարգիչ դուրս չեն գալիս նոր մասնագետներ, դպրոցներում ուսուցիչներ չեն գտվում․․․ և այսպես անվերջ ցիկլ։
Ինչպե՞ս ուղղել այս ցիկլի վնասված «անիվը»
Մեզ անհրաժեշտ է փոխել պատկերացումները գիտնականի մասին ու ցույց տալ իրականությունը, տալ հնարավորություն բացահայտել ոլորտը։ Ահա ինչու մեր թիմը նախատեսում է ապահովել աշակերտական խմբերի համար STEM ուղղվածության 6-օրյա ճամբարներ իրականացնելու միջոցով, որի ընթացքում մասնակիցները՝
- կհանդիպեն գիտնականների հետ, կծանոթանան հաջողության պատմություններին,
- կայցելեն գիտական հաստատություններ՝ իրական փորձերի ականատես լինելու համար,
- կայցելեն խոշոր լաբորատորիաներ, որոնք ունեն միջազգային կապեր ու դրամաշնորհներ և կստանան հնարավորութուն առաջադրանքների շուրջ աշխատել երիտասարդ գիտնականների կողմից,
- կմասնակցեն որպես ուկընդիր կիրառական գիտությանը նվիրված ստրատափ մրցույթի ու կլսեն արդեն իսկ իրականացվող նախագծերը։
Ճամբարին աջակցելու համար այցելեք դրամահավաքի էջ։
Լուսանկարը՝ Jeswin Thomas