Հայաստան հայ-թեքՍտարտափներ

Falling Walls Lab ստարտափ մրցույթը կրկին Հայաստանում է

Այս տարի ևս Հայաստանը ստացել է հնարավորություն մասնակցելու է Falling Walls LAB միջազգային ստարտափ մրցույթին, որը  ցանցային ֆորում է և  հիանալի հնարավորություն միջազգային հարթակում գիտական ​​և նորարարական նախագծերը ներկայացնելու և ֆինանսավորում ներգրավելու համար։

Falling Walls Lab startup competition in Armenia

Falling Walls Lab startup competition in Armenia


Մրցույթին ներկայացվող գաղափարներ պետք է միտված լինեն ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակում բեկնումնային փոփոխություններ իրականացնելուն՝ դրական ազդեցություն թողնելով գիտության ու հասարակության վրա: Գաղափարը հարկավոր է ներկայացնել 3 րոպեում՝ պատմելով խնդրի, առաջարկվող լուծման, իրականացման մեթոդի և իրականացնող խմբի մասին։

Հայաստանից գրանցումը բաց է հետևյալ հղմամբ՝ https://falling-walls.com/lab/apply/armenia-2/

Դիմումների վերջնաժամկետը՝ Հուլիսի 12։

Ազգային փուլը կիրականացվի հուլիսի 21-ին՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ ժյուրիի պատվավոր անդամների գնահատականով հաղթող կընտրվեն լավագույն 3 նախագծերը։ Սակայն Հայաստանից միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն կստանա միայն մեկ նախագիծ, որը նոյեմբերին Գերմանիայում կմասնակցի միջազգային փուլին։

Մրցույթի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ https://falling-walls.com/lab/about/
Նախորդ տարիներին հաղթողները՝ https://falling-walls.com/lab/winners/

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.