Հայաստան հայ-թեք

Երևանը կհյուրընկալի EMERGE 2022 միջազգային ՏՏ համաժողովը

Հունիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի EMERGE միջազգային տեխնոլոգիական համաժողովը։ Միջոցառմանը մասնակցելու են ՏՏ ոլորտի ավելի քան երկու հազար ներկայացուցիչներ` ԱՄՆ-ից, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներից, Բալկանյան տարածաշրջանից և Կենտրոնական Ասիայից: Բանախոսների թվում են TechCrunch, Microsoft, Amazon Web Services, Snap Inc., Pinterest, Google Deepmind, Glovo և բազմաթիվ այլ միջազգային ընկերությունների ներկայացուցիչներ:

EMERGE կոնֆերանսը նվիրված է նոր տեխնոլոգիաներին, ստարտափ խնդիրներին և ՏՏ ոլորտում համաշխարհային միտումներին։ Երկու օրվա ընթացքում միջոցառմանը ելույթ կունենան մի քանի տասնյակ բանախոսներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ վենչուրային ներդրումների ոլորտից Speedinvest-ը և Runa Capital-ը, ներդրողների պատվիրակություն Չեխիայից (Presto Ventures, Depo Ventures), աքսելերատորներ Startups Wise Guys-ը, Rockstart-ը և ավելի քան հարյուր հիսուն ներդրողներ:

Կոնֆերանսին ելույթ կունենան Մայք Բուչերը (TechCrunch, Techfugees), Ալյոնա Դոլեցկայան (Vogue Russia-ի նախկին գլխավոր խմբագիր, Interview Russia), Դավիթ Բաղդասարյանը (Krisp), Ստայան Յանկովը (PERFORM: The Unsexy Truth about (Startup) Success գրքի հեղինակ, Startup Wise Guys-ի նախկին coach), Քրիս Ֆարբերը (Openface), սթրիթ արտ նկարիչ Սերգեյ Նավասարդյանը, ինչպես նաև հայկական արմատներով առաջին միաեղջյուրի (unicorn)՝ Picsart-ի համահիմնադիր Միքայել Վարդանյանը։

Համաժողովն անցկացվելու է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Պաշտոնական լեզուն անգլերենն է։

Համաժողովի նպատակն է մասնագետներին, հիմնադիրներին և ներդրողներին պատմել ՏՏ ոլորտի զարգացման միտումների ու պատկերացումների մասին, ինչպես նաև բարձրակարգ մասնագետների միջև ցանցերի ձևավորման հարթակ դառնալ:

Հիմնական բեմում լինելու է ելույթների երկու ուղղություն՝ թրենդեր (#trendwatching) և հաջողության պատմություններ (#founderstories): Առաջինի ընթացքում փորձագետները կքննարկեն, թե ինչպես է տեխնոլոգիաների արագ զարգացումն ազդում մեր կյանքի վրա, իսկ երկրորդի ընթացքում ստարտափների հիմնադիրները կկիսվեն իրենց հաջողության պատմություններով և մարտահրավերներով, որոնց միջով ստիպված են եղել անցնել: Բացի այդ՝ նրանք կներկայացնեն ընկերության ռազմավարության ստեղծման, իրենց տեղը գնահատելու, համաշխարհային շուկա մուտք գործելու և վենչուրային կապիտալ ներդրումներ ներգրավելու իրենց փորձը:

EMERGE-ի մասնակիցներն ունեն նաև matchmaking-ի՝ բանախոսների և ներդրողների հետ դեմ առ դեմ հանդիպումների, մենթորական սեսիաների, ինչպես նաև համաժողովից հետո հավելյալ միջոցառումների և երեկույթների մասնակցելու հնարավորություն։

Համաժողովի մյուս և ամենակարևոր բաղադրիչներից մեկը ստարտափների ամենամյա EMERGE CHALLENGE մրցույթն է, որի հաղթողները ստանալու են ներդրումներ և մրցանակներ Amazon Web Services-ից։ Անցյալ տարի EMERGE կոնֆերանսի ժամանակ ստարտափները ներգրավել են ավելի քան 5 միլիոն եվրոյի ներդրումներ:

Համաժողովի տոմսերը կարելի է ձեռք բերել առցանց: Կոնֆերանսի գործընկերներն են Dom-Daniel, Microsoft, Amazon Web Services, Inecobank, Semrush, the Untitled, Vibranium VC, BigStory VC, Team Telecom ընկերությունները:

Թեմային առնչվող հավելյալ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել միջոցառման PR պատասխանատու Սաթենիկ Խաչատրյանի հետ (+374 93762032, [email protected]

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.