ՄիջոցառումներՍտարտափներ

Buissup գլոբալ ֆորում 2022 Դիլիջանում՝ գաղափարից մինչև իրականացում

2022 թ․ սեպտեմբերի 5-11-ին Դիլիջանում տեղի կունենա Buissup Global Forum 2022-ը։

Buissup Global Forum 2022-ը հնարավորություն է ընձեռնում ամենանախաձեռնող երիտասարդներին հավաքվել մեկ հարթակում՝ սովորելու, վերլուծելու, փոփոխելու, աշխատելու իրենց նախագծերի վրա և ստանալու ներդրումներ:

Buissup ֆորումի մասին

Buissup Գլոբալ Ֆորումը-ը 7-օրյա անվճար բիզնես ֆորում է, որի ընթացքում գաղափար ունեցող թիմերը ամբոջությամբ կմշակեն և ավարտին կհասցնեն իրենց բիզնես նախագծերը:


Մեր ամենահետաքրքիր թարմացումները մենք ուղարկում ենք էլփոստով։

Ստացեք շաբաթական ☑ մեկ թարմացում՝ բաժանորդագրվելով մեզ այստեղ


Այս տարի Buissup Global Forum 2022-ը կանցկացվի սեպտեմբերի 5-11 Դիլիջանում։ Շաբաթը լի է լինելու բազմաթիվ պանելային քննարկումներով, տեսական և գործնական դասախոսություններով։ Մինչ ֆորումի ավարտը մասնակիցները տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորների օգնությամբ կբարելավեն իրենց բիզնես նախագծերը՝ պատրաստելով դրանք ներդրողներին ներկայացմանը։

Եզրափակիչ փուլից հետո կընտրվեն մինչև 10 լավագույն նախագծեր, որոնք կստանան ներդրումներ հետագա զարգացման համար։

Ուշադրություն, լավագույնը ճանաչված նախագծերը, նախորդ տարվա նման, կստանան իրական ներդրումներ։
Ֆորում հնարավոր է մասնակցել և՛ որպես անհատ, և՛ թիմով (մինչև 4 անդամից բաղկացած թիմ)։

Ֆորումի ամբողջ ընթացքում տարբեր ոլորտներում մասնագիտացված մենթորներ իրենց փորձով և գիտելիքներով աջակցելու են թիմերին նախագծերի կատարելագործման հարցում:

Ի՞նչ է սպասվում մասնակիցներին Buissup Global Forum-ին.

  • գործնական դասընթացներ
  • հաջողության պատմություններ լավագույնների կողմից
  • մասնագիտացված մենթորինգ
  • startup բանավեճեր
  • հետաքրքիր ժամանց

Դասախոսությունների ուղղություններ

  • գաղափարի գնահատում և մոդելավորում
  • մարքեթինգ և վաճառքներ
  • ֆինանսների կառավարում
  • ներդրողին ճիշտ ներկայանալու արվեստ

Ի՞նչ է պետք մասնակցության համար

  • Ունենալ ցանկացած ոլորտի բիզնես գաղափար, որը կպարունակի նորարարություն առնվազն Հայաստանի համար
  • Լրացնել հայտադիմումը հետևյալ հղմամբ՝ buissup.org/global
  • Սպասել պատասխանի

Հայտադիմումների վեջնաժամկետ՝ հուլիսի 25, 2022 թ․։

Ֆորումի անցկացնման վայրը՝ Best Western Plus Paradise Dilijan հյուրանոց։

Կազմակերպիչները հոգում են մասնակիցների կացության, սննդի և Երևանից Դիլիջան տեղափոխման հետ կապված ծախսերը:

Ստարտափ ներդրումներ

Buissup Global Forum 2022-ի շրջանակներում ներդրումների համար կարող են դիմել նաև անհատներ, ովքեր ունեն պատրաստ ստարտափ ծրագիր կամ գործող բիզնես։ Նշված նախագծերի հեղինակները առանց Buissup Global Forum-ի ամբողջ ծրագրին մասնակցելու՝ կկարողանան իրենց նախագծերը ներկայացնել ներդրողներին։

Buissup Global Forum-ը իրականացվում է «Հայ գործարարների ասոցիացիա»-ի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ:

— Advertisement on InTech.am —

 

About author

Van Aragast is a content writer from Austria based in Yerevan, Armenia. Van mainly writes articles related to technology business, startups and investments in innovations.
Worth reading...
ԲրաշԱփ – հայկական ստարտափ, որում միքսվել են ատամների հիգիենան և տեխնոլոգիաները