Այս տարի ևս Հայաստանը ստացել է հնարավորություն մասնակցելու է Falling Walls LAB միջազգային ստարտափ մրցույթին, որը ցանցային ֆորում է և հիանալի հնարավորություն միջազգային հարթակում գիտական և նորարարական նախագծերը ներկայացնելու և ֆինանսավորում ներգրավելու համար։
Մրցույթին ներկայացվող գաղափարներ պետք է միտված լինեն ինչպես գլոբալ, այնպես էլ տեղական մակարդակում բեկնումնային փոփոխություններ իրականացնելուն՝ դրական ազդեցություն թողնելով գիտության ու հասարակության վրա: Գաղափարը հարկավոր է ներկայացնել 3 րոպեում՝ պատմելով խնդրի, առաջարկվող լուծման, իրականացման մեթոդի և իրականացնող խմբի մասին։
Հայաստանից գրանցումը բաց է հետևյալ հղմամբ՝ https://falling-walls.com/lab/apply/armenia-2/
Դիմումների վերջնաժամկետը՝ Հուլիսի 12։
Ազգային փուլը կիրականացվի հուլիսի 21-ին՝ Գիտությունների ազգային ակադեմիայում, որտեղ ժյուրիի պատվավոր անդամների գնահատականով հաղթող կընտրվեն լավագույն 3 նախագծերը։ Սակայն Հայաստանից միջազգային փուլին մասնակցելու հնարավորություն կստանա միայն մեկ նախագիծ, որը նոյեմբերին Գերմանիայում կմասնակցի միջազգային փուլին։
Մրցույթի մասին մանրամասները կարող եք գտնել այստեղ՝ https://falling-walls.com/lab/about/
Նախորդ տարիներին հաղթողները՝ https://falling-walls.com/lab/winners/