Ինչ հագնել այսօր — հարց, որի համար ինովացիոն լուծում է առաջարկում What To Wear մոբայլ հավելվածը՝ ստեղծված Հայաստանում։ «What To Wear»-ն արհեստական բանականությամբ աշխատող հավելված է, որը միտված է դառնալ մարդկանց անձնական ոճաբանը՝ հասանելի ամենուր։
Մինչ «What To Wear»-ի ի հայտ գալը ստեղծվել են առանձին հավելվածներ, որոնք՝
- պարզում են օգտատիրոջ մարմնի ձևն ու ըստ դրա տալիս հագուստ ընտրելու խորհուրդներ,
- հասկանում են, թե որ գույներն են ամենաշատը նրան սազում,
- կարգավորում են օգտատերերի զգեստապահարանն ու օգնում կազմել հագուստի համադրություններ,
- և նմանատիպ այլ՝ ոճաբանությանն առնչվող ծառայություններ,
«What To Wear»-ը բոլորը մեկում հավելված է՝ միավորելով ոչ միայն վերոնշյալ գործիքները, այլև ստեղծելով նմանը չունեցող ծառայություններ, որի օրինակներից է մարդու նկարից իր ճշգրիտ 3D մոդելի ստանալը և հագուստի ցուցադրելը մոդելի վրա մինչև գնում կատարելը, կարճ ասած վիրտուալ հանդերձարան։
«What To Wear» հավելված հավելվածի հատկանշական առավելություններից մեկն այն է, որ այն աշխատում է արհեստական բանականությամբ, որը մեծացնում է ծրագրի ֆունկցիոնալությունը և ցուցաբերում էլ ավելի անհատական մոտեցում իր օգտատերերի նկատմամբ։
Մեր ամենահետաքրքիր թարմացումները մենք ուղարկում ենք էլփոստով։
Ստացեք շաբաթական ☑ մեկ թարմացում՝ բաժանորդագրվելով մեզ այստեղ
«Ամեն անգամ մեր հավելվածի հետագա գործիքները մշակելիս ես անհամբերությամբ սպասում եմ, թե երբ ենք այն ներառելու հավելվածի օգտագործվող տարբերակի մեջ, քանի որ հասկանում եմ, որ այն առաջին հերթին հենց ինձ է պետք։ Ես սիրում եմ մեր հավելվածն իր բազմաֆունկցիոնալության համար։ Իսկ հեռանկարներն ինձ էլ ավելի են ոգևորում՝ գործն ավելի նվիրված անելու համար»։
Կարինե Մարտիրոսյան, հիմնադիր
Այսպիսով, «What To Wear»-ը, կամ նույն ինքը՝ «W2W»-ն, այն մարդկանց համար է, ովքեր՝
- Չգիտեն, թե ինչ հագուստ է իրենց սազում և չունեն իրենց ոճը
— Օգտատերը, լրացնելով իր մարմնի պարամետրերը հավելվածի համապատասխան էջում, կամ պարզապես ներբեռնելով իր դիմային և կողային անկյունից արված նկարները ըստ ուղեցույցի քայլերի, կստանա տեղեկություն, թե՝
— ո՞րն է իր Մարմնի Ձևը (Body Shape),
— ինչպիսի՞ հագուստ է սազում մարմնի այդ ձևին։Օգտատերը, ներբեռնելով մի քանի նկար հավելվածի համապատասխան էջում, կստանա տեղեկություն, թե՝
— ո՞րն է նրա մաշկի տոնը,
— ի՞նչ գույներ են սազում այդ մաշկի տոնին։
Օգտատերը, պատասխանելով մի քանի հարցերի իր առօրյայից և նախընտրություններից հավելվածի համապատասխան էջում, կստանա տեղեկություն, թե՝
— ո՞ր ոճն է իրեն համապատասխանում,
— ո՞ր տեսակի հագուստներն են բնորոշ այդ ոճին։ - Մարդիկ, ովքեր արդեն գիտեն😊, թե ինչ հագուստ են փնտրում, բայց չեն կարողանում գտնել օնլայն խանութների մեծ աշխարհում՝
— Օգտատերը վերևում նշված քայլերը կատարելուց անմիջապես հետո հավելվածի Shop բաժնում, կտեսնի առցանց խանութներից օրինակներ, որոնք լիովին համապատասխանում են իր մարմնի ձևին, գունային տոնին և ապրելակերպին։
Եթե մարդիկ խուսափում են կատարել հագուստի գնումներ առցանց եղանակով, քանի որ չգիտեն, թե այն ինչ տեսք կունենա իրենց վրա, ապա՝
- Օգտատերը
— մուտք գործելով հավելվածի համապատասխան բաժին, կարող է տեսնել իր 3D մոդելը, որը ստեղծվում է հավելվածի կողմից ըստ օգտատիրոջ մարմնի պարամետրերի։
— Shop բաժնում հավանելով հագուստը, մեկ հպումով կարող է տեսնել, թե իր ընտրածն ինչ տեսք կունենա իր 3D մոդելի վրա՝ հեշտացնելով գնման ընթացքը։
Զգեստապահարանում
- Օգտատերը կարիք ունի կառավարելու իր զգեստապահարանում՝ եղած հագուստն ավելի օպտիմալ օգտագործելու նպատակով
— Օգտատերը, մուտք գործելով հավելվածի Wardrobe բաժին, կտեղադրի իր հագուստի նկարները, և ծրագիրը, հանելով նկարի հետևի ֆոնն ու թողնելով միայն հագուստը, այն կտեսակավորի զգեստապահարանի բաժիններում։ Այսուհետ օգտատերը իր աչքի առաջ կունենա իր բոլոր հագուստներն ու հնարավորություն ստեղծելու համադրություններ, որոնք կարող է պահպանել favorites բաժնում կամ ավելացնել օրացույցում։ - Եթե օգտատերերն ունեն շատ հագուստ, բայց չեն օգտագործում շորերի մեծ մասը
— Հավելվածը, հիմնվելով օգտատիրոջ ամենօրյա համադրությունների վրա, կառանձնացնի, թե որ հագուստներն են ավելի հազվադեպ օգտագործվում և կառաջարկի համադրություններ՝ ներառելով դրանք։
- Եթե չունեն իրար հետ շատ համադրություններ ստեղծող հագուստներ կամ չեն կարողանում ճիշտ համադրել դրանք
— Հավելվածը, հիմնվելով նմանատիպ հագուստներով համադրությունների հետ, օգտատիրոջ համար կստեղծի նմանօրինակ համադրություն՝ առաջարկելով այն։
- Եթե առավոտները երկար ժամանակ են անցկացնում պահարանի առաջ՝ չիմանալով՝ ինչ հագնել
— Օգտատերը, հավաքելով համադրություններ, կարող է պահպանել այն Calendar բաժնում, որտեղ հնարավորություն կա նշելու, թե ինչ առիթի համար է հագուկապը. առօրյա, գործնական, երեկոյան ընթրիք… Այսպիսով, այս գործիքի շնորհիվ օգտատերը կկարողանա տարբեր օրերի համար համադրություններ պլանավորել և այլևս առավոտները չտանջվել «Ինչ այսօր հագնեմ» հարցով։
Սրանք հավելվածի հիմնական գործիքներն են։ Այն կատարելագործելուց բացի թիմը խոստանում է նաև ավելացնել նոր ծառայություններ, որոնք էլ ավելի հարմար են դարձնելու հավելվածի օգտագործումն ու ստեղծեն ոճային միջավայր (նույն ինքը՝ community) բոլորի համար։
Ինչպե՞ս է ծագել գաղափարը
Թիմին իրար գլխի հավաքողը՝ նույն ինքը՝ Կարինեն, փոքր ժամանակ շատ էր սիրում նայել էնպիսի հեռուստաշոուներ, որոնց ընթացքում ոճաբանը սովորական մարդկանց օգնում էր գտնել իրենց ոճը։
Կարինեն շատ հաճախ էր մտածում՝ դե լավ դե, էս մարդիկ իրանց ոճը գտան, ընտիր ա, բայց շատ մարդիկ կան, ովքեր չեն կարող չէ՞ մասնակցել հեռուստաշոուին։
Կարինեն ժամանակի ընթացքում հանդիպեց այնպիսի մարդկանց, ովքեր էլի տարված են եղել այդ հաղորդումներով ու նույնը մտածել։ Եվ հիմա ստարտափն այդ ամենը փորձում է հասանելի դարձնել բոլորին՝ հեշտացնելով շատերի առօրեական գործերը։
What To Wear նախագծի թիմը
Այս պահին թիմում աշխատում են ութ ոճային անհատներ։ Անին թիմի առաջին անդամն է և զբաղվում է գրաֆիկ դիզայնով։ Այնուհետև թիմին միացել են Անահիտն ու Արթուրը։ Անահիտը զբաղվում է հավելվածի առաջխաղացմամբ, իսկ Արթուրը մասնագիտացված է արհեստական բանականության (artificial intelligence) ոլորտում։
Հետևեք մեր թարմացումներին Twitter-ում և LinkedIn-ում
☑ Twitter – https://twitter.com/intechexpress
☑ LinkedIn – https://www.linkedin.com/company/intechexpress
Հաջորդ փուլում թիմին միացել է Միլենան ու խորացել բովանդակության մեջ։
Քանի դեռ Միլենան մեզ հետ է, մեր թիմը բովանդակության հետազոտության պակաս չի ունենա, — նշում է Կարինեն։
Այնուհետև հավելվածի տեսանելիության բարձրացումն ապահովել ու թիմի համար կապեր է սկսել հաստատել Շուշանը։ Մարքեթինգային հաղորդակցությունների ղեկը Շուշանի ձեռքում է, — ասում են թիմում։
Թիմը շատ կարևորում է նաև բովանդակության ստեղծումը։ Թիմին միացել է նաև բովանդակության մասնագետը, ով վերջապես կգրի հավելվածի կոդը. Արհեստական բանականության հետ կապված բաղադրիչները սկսեցին ներդրվել արդեն Նազելիի ձեռքով։ Նրա օգնությամբ հավելվածի 3D գործիքն այսքան ֆունկցիոնալ չէր լինի․ ավելի ճիշտ՝ չէր էլ լինի, — նշում են թիմում։
Ինչպես նշում են թիմում՝ թիմի անկրկնելի, նմանը չունեցող համակարգողն է Կարինեն, ով ստարտափի լիիրավ ներկայացուցիչն է, զբաղվում է բիզնեսի առաջացմամբ և արտադրանքի կառավարմամբ՝ ներգրավվելով ներդրումներ։
Գաղափարի ներկայացումը աշխարհին
Գաղափարի սաղմնային փուլում թիմը մասնակցել է Future Innovator 2020 միջոցառմանը՝ զբաղեցնելով երրորդ պատվավոր հորիզոնականը։
Հաջորդ նշանակալի մրցույթներից է եղել StartUp Boost Week Vol 7-ը, որտեղ ևս գաղափարը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։
Իսկ վերջին հաջողություններից մեկը EPIC ինկուբացիոն ծրագրին մասնակցությունն է և Demo Day-ին EPIC Michael Agbabian Innovator Prize մրցանակի ստացումը։
Առաջիկա անելիքներ
Փետրվարին մենք թողարկեցինք մեր հավելվածի նախնական տարբերակը, և զուգահեռաբար սկսեցինք մշակել մարդու մեկ նկարից 3D մոդելը ստանալու տեխնոլոգիան։ Նախնական տարբերակը թողարկելուց հետո ինտենսիվորեն սկսեցինք իրականացնել հարցազրույցներ մեր հաճախորդների հետ, որը մեզ օգնեց հավելվածը կատարելագործելու, — ասում է Կարինեն։
Հարցազրույցների հիման վրա վերջերս ավելացվեց նաև հագուստի խորհրդատվություն նաև տղաների համար։ Նաև ավելացվել է Shop բաժնում առկա խանութների քանակը։
Մոտ ապագայում նախատեսվում է ինտեգրել 3D մոդելի գործիքը և թեստավորել արհեստական բանականության հատկությունները։
2023 թ․ հունվարին ստարտափի թիմը նախատեսում է ավարտել թիրախային լսարանի նախնական թեստավորումն ու մտնել շուկա՝ պայթեցնելով նորաձևության ոլորտը։
What To Wear նախագծի թիմի հետ ծանոթացանք Buissup 2022 հաքաթոնի ժամանակ։ Չնայած այն բանին, որ նախագիծը չէր հաղթել, սակայն մեկն էր, որը ստացել էր ամենաբարձր գնահատականները։
What To Wear հավելվածի մասին ամբողջական տեղեկություններ կարող եք ստանալ հավելվածի պաշտոնական կայքում՝ https://what-to-wear.ai
Ստարտափին կարող եք հետևել նաև սոցիալական էջերում՜
Ֆեյսբուք – https://www.facebook.com/W2WAI
LinkedIn – https://www.linkedin.com/company/what-to-wear-ai
Instagram – https://bit.ly/3uXCRni
Photo by Ron Lach, Pexels