ԻնֆրաՀայաստան հայ-թեք

Հայաստանյան տեխնո համայնքների հավաքագրում

Հայաստանում վերջին ժամանակներում տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացմանը զուգահեռ նաեւ աճում է տեխնոլոգիական համայնքների ձեւավորման պահանջարկը։

Հայաստանում գործում են ինչպես լոկալ, այնպես էլ արտասահմանյան տեխնոլոգիական համայնքներ, որոնք բազմապիսի ակտիվություն են ապահովում Հայաստանի տեխնոլոգիական կյանքում։ Հայաստանյան տեխնո-հասարակության համար այս համայնքների գործունեությունը նշանակալի ազդեցություն է ունենում, եւ մեր նպատակն է մեկ հարթակում միավորել բոլոր տեխնոլոգիական համայնքներին, եւ հեշտացնել համայնքների մասին տեղեկություններ գտնելու պրոցեսը։

Ինչու ենք մենք հավաքագրում տեխնոլոգիական համայնքներին

Հայկական տեխնոլոհիական համայնքների կատալոգը նպատակ ունի համագործակցել Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր տեխնոլոգիական համայնքների հետ, հանրայնացնել դրանց գործունեության եւ նշանակության մասին տվյալները, Նպաստել Հայաստանյան տեխնոլոգիական էկոհամակարգի եւ ենթաստրուկտուրաների զարգացմանն ու աճին, ինչպես նաեւ ներգրավել ավելի մեծ թվով մասնագետների համայնքներում։

Կատալոգում գրանցումը անվճար է, եւ չի ենթադրում որեւէ պարտավորություն։ Մեկ անգամ գրանցելով համայնքի մասին տեղեկություններ՝ համայնքի ինֆորմացիոն քարտը անժամկետ կտեղադրվի intech.am/communities հարթակում՝ հասանելի լինելով Հայաստանից եւ արտասահմանից ինտերնետ այցելուների համար։ Մեր կայքի և տեխնո-համայնքների միջեւ համագործակցությունը կարող է ներառել նաեւ տեխնո կոնտեքստային հոդվածների, միջոցառումների, հանդիպումների և թեմատիկ այլ բովանդակության հրապարակում intech.am լրահոսում։

Դուք կարող եք ավելացնել տեխնոլոգիական համայնքի տվյալները՝ լրացնելով այս ֆորման։ Կարեւոր չէ, թե ձեր համայնքն ինչ կարգավիճակ եւ իրավաբանական ձեւ ունի։ Կարեւոր է միայն ակտիվության աստիճանը։ Մեր թիմը արագ կդիտարկի ձեր գրանցման տվյալները եւ կհրապարակի համայնքի քարտը մեր կատալոգում։ Հարցերի դեպքում մենք կկապվենք ձեզ հետ ձեր նշած կոնտակտներով։

Այլ առաջարկների դեպքում խնդրում ենք կապվել մեր թիմի հետ այստեղ։

Հայկական տեխնոլոգիական համայնքների կատալոգը չի ենթադրում որեւէ կոմերցիոն նպատակներ։ Գրանցելով ձեր համայնքի մասին տեղեկությունները մեր կատալոգում՝ դուք համաձայնվում եք հանրայնացնել տրամադրված տվյալները մեր կայքի այցելուների եւ որոնողական համակարգերի համար։

Այլ առաջարկների դեպքում կապվեք մեր թիմի հետ այստեղ։
Գրանցվեք շաբաթական ծանուցումներին։ Մենք երբեք սփամ չենք ուղարկում։
Միացեք մեր էջերում Facebook, Twitter և LinkedIn սոցցանցերում։

— Advertisement on InTech.am —

 

About author

InTech Magazine is an international tech and innovations online magazine featuring recent industry updates, analytics and long-read stories related to hi-tech business, startups, investments and innovations.